|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ նախագահի հրամանագրով՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի հերոս, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, բազմիցս դեմ է հանդես եկել ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելուն։ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները ցանկացել և ցանկանում են հանձնել Տավուշի մի քանի գյուղեր։ Այդ ապազգային գործում նրանց համար գլխավոր խոչընդոտը Գրիգորի Խաչատուրովն էր։