Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի ծրագրերում այս պահին նախատեսված չէ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրա խոսքով, Փաշինյանին սպասում են ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, փոխանցում է kommersant.ru-ն։
«Եթե Փաշինյանը գա, իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, «եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ համարեն դա անել ավելի վաղ, դա կլինի իրենց որոշումը»։