կարևոր
3388 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 11:28
Քաղաքական

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած անօրինական գործողություն իրականացնել», - նշված է հայտարարության մեջ։