Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այդ մասին ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ ժողովի ժամանակ քննարկվել են պետության առաջ ծառացած հետպատերազմյա մարտահրավերները, Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, ինչպես նաև Արցախի մշակութային ու հոգևոր ժառագության պահպանման հետ կապված հարցերը։
Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվեց Արցախի պետականությունը։ Վեհափառ հայրապետն ի ուրախություն բոլորիս հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները մի փոքր կփոխվեն, և ինքն իր նպատակների համար կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք` նորից վերադառնալու Արցախ»,– ընդգծեց տեր Վրթանեսը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես է եկել նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Նա ներկայացրել է Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։