կարևոր
5305 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-31 22:06
Հասարակություն

Մայր Աթոռը մեկնաբանել է Հանրայինով կաթողիկոսի ուղերձը եթեր չտալու լուրը

Մայր Աթոռը մեկնաբանել է Հանրայինով կաթողիկոսի ուղերձը եթեր չտալու լուրը

Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի, նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

«Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,-հայտնում են Մայր աթոռից

Ավելի վաղ լուր էր տարածվել, թե Հանրայինը հրաժարվել է կաթողիկոսի ուղերձը եթեր արձակել, քանի որ Մայր աթոռից իբր պահանջել են ուղերձը տալ ուղիղ կեսգիշերին։