Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան. սա է խնդիրը։
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։
Ինչպես եւ 100 տարի առաջ,այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով, որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
Նույնը կրկնվում է այսօր։
Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։
Դրանից օգտվեցին թուրքերը,որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։
Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։
Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։
Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։
Կարծում եմ, ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ, այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ»։