կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-22 20:56
Քաղաքական

Էդուարդ Շարմազանով.«Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են»

«Աբսուրդ է ստեղծել հանձնաժողով մի պատերազմի մասին, որտեղ դու հաղթել ես: Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են: Եվ բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը որոշել է քննության առարկա դարձնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը:

«Ես հանձնաժողովին խորհուրդ եմ տալիս ու պնդում եմ, որ հանձնաժողովի ղեկավարն ու անդամները հրավիրեն Նիկոլ Փաշինյանին ու պարտադրեն, որ նա տեղեկություն տա թե՛ հանձնաժողվին, թե՛ հանրությանը, որ երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը Ադրեբջանը Եվրասիական միություն մտցնելու մասին էր, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության լուռ համաձայնությամբ, այդ տեղեկությունները որտեղի՞ց նրան»,-նշել է Շարմազանովը:

Նա կեղծ  է որակավորում այդ հանձնաժողովի աշխատանքները՝ պատճառաբանելով.

«Այսքանից հետո, երբ այդ հանձնաժողովը ում ասես հրավիրում է բացի գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանից, ով տվել է ամենահրապարակային, ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան այն մասին, թե ինչու  սկսել այդ պատերզամը, ինչի մասին էր և այլն, ակնհյատ է, որ այս հանձնաժողովի աշխատանքները ֆարս էին, որովհետև եթե իրենք այս ընթացքում չեն կանչել Նիկոլ Փաշինյանին, խոսում է այն մասին, որ իրենց նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որ ստվեր գցեն հաղթանակի վրա, ամեն ինչ անել, որ այդ ամենը բարդեն նախկին իշխանության վրա»,-ընդգծել է ԱԺ նախկին փոխնախագահը: