Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաշինյանը իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն։ Երբ որ ինքը դարձավ վարչապետ 42000 քկմ էր Հայաստանի տարածքը, որ բաղկացած էր Հայաստանի Հանրապետությունից և Արցախից։ Այս մասին դատական նիստից հետո, լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Լրագրողը հարցում անդրադարձել էր ՀՀ տարածքի մասին Փաշինյանի այսօրվա հնչեցրած նոր թիվը՝ «29 743 քկմ»։
Հայաստանում ԵՄ ներկայացուցիչների ակտիվացման մասին լրագրողի հարցին, Աշոտյանը ասաց՝ փորձեք բացել Եվրամիության ներկայացուցիչներին աչքերը, որ տեսնեն իրականությունը, ոչ թե զբաղվեն Փաշինյանի անձնական փիառով։ Իսկ ԵՄ դիտորդների մասին հավելեց, որ պետք է բացատրել Փաշինյանին, որ այդ դիտորդները բավարար չեն այստեղ հսկողություն սահմանելու համար։
Նշենք, որ Աշոտյանի գործով դատական նիստը` դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում էր Հակակոռուպցիոն դատարանում, որտեղ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորները երաշխավորություն ներկայացրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար։
Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը՝ ապրիլի 11-ի ժամը 14։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում