կարևոր
4699 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-26 14:25
Հասարակություն

Երբ երկրի ղեկավարը Տիկտոկի կապիկ է, երկիրը վեր են ածում էկրանային մեծ շոուի. դիտարկում

Երբ երկրի ղեկավարը Տիկտոկի կապիկ է, երկիրը վեր են ածում էկրանային մեծ շոուի. դիտարկում

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.

«Երբ որ երկրի ղեկավարը Տիկտոկի կապիկ է, իսկ նրա գրասենյակի կառավարիչը՝ DJ լեւոնական (էն մնացածը դեռ չասեմ), ապա երկիրը վեր են ածում էկրանային մեծ շոուի.

•Ծիծեռնակաբերդի վրա լուսային շոու,

•Հեռուստաաշտարակի վրա՝ գույնզգույն ծխերով շոու,

•Մայրաքաղաքի պատմական շենքերի պատերը ծակծկած լույսերով շոու...

Մի խոսքով՝ էն, ինչ ի վիճակի են անել զուտ տիկտոկի կապիկները...՝ կապիկություն...

Իսկ երբ երկիրը բախվում է իրական աղետների ու արտակարգ իրավիճակների՝ ի՞նչ պետք է անեն տիկտոկի կապիկները... Ոչինչ… Սեփական կնգան են պարացնում, գալստուկն են հայելու դեմը փորձում, որ հաջորդիվ ծամեն եւ ուտեն... Դրանց վերջը դա է...

•Արցախում պատերազմ էր՝ զորահավաքի փոխարեն՝ կամավոր ջոկատներ կազմել էր տալիս, ասում տնից զրահաբաճկոն ու կապի միջոց ճարեք, մի հոգի ձեզնից հրամանատար նշանակեք ու հայդե առաջ...

•Առաջնագծում քնապարկի, կապի միջոցների եւ այլ խնդիրներ կան՝ բնակչությունն է ինքնակազմակերպվում...

•Տեղահանված մարդկանց օգնելու հարց կա՝ կամավորական խմբերն են կազմակերպում...

•Փեթակի հարեւանությամբ շենքը պայթեց՝ քանի օր բնակիչներն էին փլատակի տակից մարդ հանում...

•Ջրհեղեղ է՝ կամավորներ են հավաքվում...

•Սահմանին լարված է՝ կամավորներ են հավաքվում...

•Վիրավորին օգնել է պետք՝ կամավորներ են հավաքում...

Կարճ ասած՝ տիկտոկի կապիկների միակ գործառույթը՝ էկրանին կապիկություն անելն է, տեսալուսային ինչ-որ շոուներ կազմակերպելը, գրանտալափ շներին բերել, որ հիմա էլ բյուջեն լափեն,... եւ էդ ամեն ինչը հնարավորինս երկար շարունակելու համար իրենց շրջապատել են սեւ ու կարմիր գլխարկ դրած մի քիչ ավելի կատաղած շներով...

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ տիկտոկի կապիկը դառնում է ղեկավար...

Ջահելության մի մասը՝ դպրոցից արդեն տիկտոկով ու տիկտոկում է մեծանում, իսկ տարեցների մի մասն էլ՝ նոր է հայտնաբերում տիկտոկը, եւ ամեն մի կապիկություն իբրեւ փաստ ու իրականություն է ընկալում...

Արդյունքում, իրական գործը եւ այդ գործն անողները մնում են ստվերում, իսկ առաջին պլան են գալիս՝ տիկտոկի կապիկները, որոնք ուղղակի շոWու են անում...

Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, եթե քաղաքացին ցանկանում է զգալ պետության ներկայությունը՝ ոչ զուտ ոստիկանական մահակի եւ ԴԱՀԿ տուգանքների ու ունեզրկման տեսքով, այլ զգալ իսկապես, որ ինքն ապահով է, իր վաղվա օրը հասկանալի է, կանխատեսելի եւ պլանավորելի է, իր ապագան՝ անտուն եւ անհայրենիք բոմժ դառնալը չէ, որ իր երեխաները տիկտոկի կապիկների համար զուտ տուգանքի մատերիալ չեն, ապա խիստ անհրաժեշտ է, որ հանրությունը սովորի զատել Գործը, գործի իմիտացիայից...

Ժամանակակից աշխարհում մի նոր տերմին կա՝ имитация деловой персоны, имитация бурной деятельности... գործարար մարդու պատրանք, բուռն գործունեության պատրանք... Այսօր սա լուրջ խնդիր է... Խնդիր է, քանի որ այդ անհատները ոչ միայն որեւէ գործնական օգուտ չեն տալիս, ոչ միայն որեւէ իրական արժեք չեն ստեղծում, այլ նաեւ իրենց քաոտիկ շարժումներով եւ կապիկություններով խանգարում են գործ անողներին, խանգարում են օգտակար գործը, նվազեցնում են ցսնկացած համակարգի արդյունավետությունը եւ ՕԳԳ-ն...

Մարդիկ պետք է տարբերեն, հասկանան, ճանաչեն... Տիկտոկի կապիկներին գործ անողներից պետք է զատեն...

Իհարկե, եթե մեզ իսկապես Պետություն է պետք, եւ ոչ թե դրա իմիտացիա կամ «Պետություն» անվամբ տիկտոկի շոու...

Վերջապես, վաղուց արդեն ժամանակն է, որ մարդիկ սթափվեն, հասո՛ւն, չափահաս մարդու պես դատեն, մենք պարզապես պարտավոր ենք մեր Պետությունը մաքրել էս անչափահաս կապիկներից... Էս դեգենեռատ գրանտալափներից եւ թշնամու հարճերից...»: