|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Շատերն են գրում Արցախյան աղետի առթիվ սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին։ Իմ կարծիքով, սակայն, այդ օրակարգը ստորադասվում է թիվ մեկ օրակարգին՝ քպ-ի վարքագիծը ազգային դավաճանություն որակելուն ու այդ առթիվ քպ-ի վերնախավին անընդհատ հանրային պարսավանքի ենթարկելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այդ օրակարգը ստորադասվում է նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու հանրային պահանջ գեներացնելու օրակարգին։ Չմոռանանք, որ տառացիորեն բոլոր քաղբանտարկյալների անազատության բուն պատճառն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Արցախի հետ։
Եվ, ի վերջո, ու՞մ է պետք դավաճան իշխանությունների կողմից կեղծավորապես հայտարարած սուգը, երբ ողբերգության բուն մեղավորները հենց նրանք են»։