|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Հետճշմարտության այս ժամանակներում կան հարցեր, թեմաներ ու գաղափարներ, որոնց մասին հնարավոր չէ ո՛չ լռել, ո՛չ կիսաճշմարտություն ասել, ո՛չ էլ ինչ-որ բան քննարկել։
Դրանց մասով ամեն բան ավելի քան սև ու սպիտակ է։
Այդպիսի հարցերից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և արդարության վերականգնման համար պայքարը, որը ոչ միայն բարոյական, այլև խիստ պրագմատիկ կարևորություն ունի մեր այսօրվա պետության ու ժողովրդի համար։ Այս թեմայով ցանկացած պատրվակով ու պատճառաբանությամբ լռողները, առավել ևս այն կասկածի տակ դնողները Հայաստանի ու հայության հետ, մեղմ ասած, որևէ կապ չունեն։
Ուստի ամեն օր պետք է հիշել ու գործել նաև այս ուղղությամբ, բայց հատկապես ապրիլ 23-ին կարելի է դա անել նաև խորհրդանշական գործողությամբ՝ միանալով «Ջահերով երթին», որն, իմիջիայլոց, տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները»։
Սուգը հավերժ է, քանի պայքար չկա»։