Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը․
«Սիրելի հայրենակիցներ,
Նիկոլական ռեժիմի վերնախավն ու նրա սպասարկուները մեղավորներ նշանակելու հերթական մերկապարանոց մտքերն են շրջանառում․ մեղավոր ենք բոլորս, «ՄԻԱՍՆԱԿԱՆ» լինենք, մեր վերքերը բուժենք ու գնանք առաջ:
Երանի վերք լիներ, մեզ պատուհասածը պատմության սև էջ է, անկախ պետականության պայմաններում, 21-րդ դարում ցեղասպանվելու անխմբագրելի խարան։
Ուրացողի և ազգակործանի հետ ես միանական լինել չեմ կարող։
Բայց, այդուհանդերձ, որպես քաղաքական հնաբնակ՝ ես ինձ մեղավոր համարում եմ․ ինձ չհաջողվեց խմբագրել այն իրականությունը, որը նիկոլ ծնեց, չհաջողվեց կասեցնել մեր զույգ պետականությունների կազմաքանդման ընթացքը, մեր հասարկությանը դեգրադացնող նիկոլիզմը։
Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը, զրոյացրիք Հայաստանի միջազգային վարկը։ ժողովրդավարությունը երկրում բռնապետություն հաստատելու ֆասադ էր սոսկ։
Ապրում ենք Հայաստանի ապագան կասկածի տակ դնող անփառունակ քաոսի մեջ, իսկ մեզ պարտադրվող սցենարը դեռ շարունակվում է։
Ակնհայտ է, դուք թե՜ անկարող եք, թե՜ հանձնառու, և ձեզ մնում է վերևից իջեցրած տրաֆարետներով ու գունավոր տեխնոլոգիաներով՝ զոհին մեղավոր կարգել։
Ձեր սեփական պերճանքի ու թշվառության ցուցադրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի հանձնման ու կապիտուլյացիայի խոստումը ավետվել է հենց այս ամբիոնից՝ հայտարարելով «բանակցային նշաձողի» իջեցման մասին։ Այն ամրագրվել է Պրահայում, երբ ձեր առաջնորդը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։
Դուք Արցախի և հայ ժողովրդի անունից ճակատագրական որոշում եք կայացրել՝ միջազգային հանրության կողմից չստանալով 120000 արցախահայերի անվտանգության ոչ մի մեխանիզմ և երաշխիք։
Այս հայտարարությունից հետո է ադրբեջանական սանձարձակությունը նոր թափ ստացել՝ բլոկադա, կյանքի իրավունքի մերժում, էթնիկ զտումներ, ի վերջո՝ ցեղասպանություն։
Դուք Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու և Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու, անվտանգությունն ապահովելու որևէ գործուն միջոց չեք կիրառել։
Դուք եք բանակցողը, դուք եք իշխանությունը․․․ Սա ձեր անմիջական մեղքն է, հանցավոր անգործությունը, միջազգային զրո հեղինակությունը․․․
Այսքանից հետո բովանդակությամբ սնանկ պետք է լինել՝ Արցախի ցեղասպանության և հայրենազրկումի սեփական մեղսակցությունն ու քաղաքական պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելու համար։
Դժվար, թե չպատկերացնեք ողբերգության խորությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը։
Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։
Ատրճանակը որևէ մեկի քունքին դնելու խորհրդից առաջ հիշեք, ձեր պարտված պատերազմը, 5000 զոհերին, հիշեք, որ երեքհազարամյա պատմության մեջ Արցախը երբեք հայաթափ չի եղել։
Իսկ պատմության ատրճանակը ՔՊ-ի և նրա առաջնորդի քունքից հեռացնել այլևս չի լինի»։