Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 19.50-ի սահմաններում, հարձակում են գործել պահակետում պահպանություն իրականացնող ոստիկան Վարդան Գևորգյանի վրա, դանակով սպառնացել, այնուհետև փայտով հարվածել գլխին, ուշագնաց արել և հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակն ու դիմել փախուստի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորած օպերատիվ խումբը, որի կազմում՝ նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներ: Օպերատիվ խումբը, համագործակցելով Դատախազության և ԱԱԾ ծառայողների հետ, պարզել է, որ հարձակում գործողը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Սևակ Իսպիրյանն է:
Քուչակ գյուղի մերձակա դաշտում իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նրան, բայց Իսպիրյանը, կրակոց արձակելով, փախել է գյուղ և, թաքնվելով իր տանը, սպառնացել է տունը շրջապատած ոստիկաններին: Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով սկսված և շուրջ 2 ժամ տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է Իսպիրյանին համոզել, որ հանձնի զենքը և անձնատուր լինի: Իրավապահների հմուտ գործողությունների շնորհիվ ոչ ոք չի տուժել: Հարուցվել է քրեական գործ: Սևակ Իսպիրյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն: