Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Նկատե՞լ եք, որ եթե 1,5 ամիս առաջ քննարկվում էր Արցախի այս կամ այն հատվածի հանձնումը, և իշխանական քարոզիչները բացահայտ կամ անուղղակի ձևերով անընդհատ լղոզում էին այդ թեմաները, անորոշություն ստեղծում, մարդկանց լրիվ ապակողմնորոշում, ապա այսօր լրիվ նույն իրավիճակն է արդեն Սյունիքի շուրջ։ Այն ամենը, ինչի մասին զգուշացնում էինք 1,5 ամիս առաջ, որ լինելու է, ոչ միայն իրականություն է դառնում, այլև ընթանում է շատ ավելի արագ, քան նույնիսկ իմ պես «հոռետեսներն» էին կանխատեսում։
Բայց այսօր էլ, ինչպես և 1,5 ամիս առաջ, ինչպես 9 ամիս առաջ, ինչպես 2,5 տարի առաջ, դուք, հարգելի հայրենակիցներ (լավ, ոչ բոլորը, բայց մի զգալի մասը), շարունակում եք ձևացնել, թե «դեռ բավականին ինֆո չկա, եկեք դեռ մի քիչ էլ սպասենք» և այլն։ Ձեզ թվում է, թե ինչ-որ հրաշքով այդ աղետն անձամբ ձեզ չի կպնելու։ Որ այն կկպնի ղարաբաղցուն, սյունեցուն, վարդենիսցուն, տավուշցուն, բայց ոչ անձամբ ձեզ։ Ձեզ թվում է, թե ինչ-որ հրաշքով դուք կկարողանաք խուսափել պետությանը հասցվող հարվածներից։
Դուք հավատում եք, որ ձեր խանութին, ձեր վարսավիրանոցին, ձեր օֆիսին սա չի կպնի։ Ձեզ թվում է, որ եթե մի քիչ էլ՝ 1–2–3 ամիս էլ պախկվեք իրականությունից, արդեն ամեն ինչ ինքն իրեն կկայունանա։ Չի կայունանալու։ 2,5 տարուց ավելի է՝ Հայաստանում կայունություն չկա։ Խայտառակ տանուլ տված պատերազմից հետո առավել ևս չի կարող կայունություն լինել, եթե իշխանության գլխին մի մարդ է, որը ոչ միայն այդ պարտության հեղինակն է, այլև օրեցօր շարունակում է թուլացնել մեր դիրքերը։ Հայաստանի ղեկին մի մարդ է, որը կարողանում է մնալ իշխանությանը միայն ու միայն անկայունություն հրահրելով։ Նիկոլն ինչքան մնաց, քաոսը միայն խորանալու է։ Դուք լինեիք Ադրբեջանի փոխարեն, չէի՞ք շարունակի առաջխաղացումը, եթե լրիվ ձեզնով եք արել թշնամի երկրի ղեկավարին։ Չէի՞ք ներկայացնի նորանոր պահանջներ, եթե ձեր թշնամու ղեկավարը ձեր կողմից խաղար։
* * * 2018-ին դուք ասում էիք. «Նիկոլն իրեն վատ պահի, նույնչափ արագ իրեն էլ կվռնդենք»։ Հիմա հարց. Հայաստանի էլ ո՞ր մասը պիտի ծախի Նիկոլը, որ հասկանաք. պախկվել այլևս չի ստացվի։ Էլ ի՞նչ քաք պիտի ուտի, որ վերջապես որակեք դա «վատ պահել»։ Հայաստանի որևէ նախկին ղեկավար, որևէ իշխանություն այսքան ղալաթներ չի արել, ինչքան Նիկոլը։ Բա ո՞ւր եք, Նիկոլ վռնդողներ։
* * * Հ.Գ. Վաղն առավոտյան ժամը 10:00 Հանրապետության հրապարակում եմ լինելու։ Իսկ դո՞ւք»։