|
Փոխարժեքներ
01 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը։
Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
28 սեպտեմբերի 2023
Երևան