կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 12:55
Քաղաքական

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։
 
Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն։
 
Այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից»։