կարևոր
9826 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 17:35
Արցախ Քաղաքական

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը ընդհատվել է, ի՞նչ է տեղի ունեցել. մեկնաբանում է փաստաբանը

 
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը ընդհատվել է: Ընդհատված նիստի ընթացքը և քրեական գործին առնչվող մի շարք այլ հանգամանքներ դատարանի շենքի առջև տված իր ճեպազրույցում մեկնաբանում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 
 
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը: 
 
Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր  Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում:
 
Փաստաբանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.