Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաքվեի արձանագրած խախտումները
• 85 հոգի գրանցված է Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով՝ բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ:
• Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի:
• Մեկ այլ տարածքում, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային, գրանցված է 48 հոգի:
• Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող:
• Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 171 քաղաքացի:
• Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 66 քաղաքացի:
• Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի:
• Բազմաթիվ տեղամասերում քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն:
• 4/12 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանն անմիջապես ընտրությունների օրն են բերել ընտրատեղամաս, ինչը նշանակում է, որ քվեաթերթիկներն այնտեղ չեն պահվել։
• 6/30 տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր։
• 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից:
• 2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում գրանցված են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/:
• Ընտրատեղամասեր են մոտենում անձինք նոր ստացած անձնագրերով, որոնց վեց ամիսը լրացած չէ։
• 8/60 տեղամասում հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը՝ հիմնավորելով դա նրանով, որ ծրարը խոտանված է։
• Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման՝ կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել:
• Մի քանի տեղամասերում նկատվել են ազգությամբ ռուսներ և հնդիկներ, որոնք խմբերով էին ժամանում: Որպես կանոն, նրանք չեն տիրապետել հայոց լեզվին:
• Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում ազգությամբ հնդիկ ընտրողների թիվը շատ ավելին է:
• 6/13 տեղամասում /տնակում տեղակայված թիվ 43 մանկապարտեզ/ մեծ թվով երիտասարդ տղաներ կան, որոնք անհասկանալի ակտիվություն են դրսևորում:
• 9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն, և իրենց փոխարեն ոչ ոք չքվեարկի։
• 2/29 տեղամասում մի ծերունի փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ առկա ցուցակները նայել: Նրան հորդորել են նայել դրսում փակցված ընտրացուցակները, վեճ է հրահրել:
• 4/33 տեղամասի մոտ՝ 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է Տիգրան Ավինյանի մեծադիր պաստառը։
• 4/53 տեղամասից 47 մետրի վրա ՔՊ շտաբն ու պաստառն են:
• 1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2 /ՔՊ-ի քվեաթերթիկի համարը/:
• Ժամը 11:30-ից 12։30-ը՝ մեկ ժամ շարունակ, elections.am կայքը չի գործել, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը մեկ ժամով դադարեցվել է:
• 6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրահանգին, փորձել է բաց քվեարկել: Դեպքն արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:
• 6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, դա արձանագրել է հանձնաժողովի նախագահը և ոստիկան հրավիրել:
• 10/11 տեղամասում վստահված անձին թույլ չեն տվել նայել սարքավորման թվերը:
• 1/15 տեղամասի առցանց ուղիղ հեռարձակումը ԿԸՀ կայքում բացակայել է:
• 3/10 տեղամասում անթույլատրելի հեռավորության վրա փակցված են քարոզչական պաստառներ և նյութեր:
• 4/51 տեղամասում մի ընտանիք հայտարարել է, որ իրենց տանը գրանցված են այլ մարդիկ, ում այդ ընտանիքի անդամները չեն ճանաչում /առկա է տեսանյութ/:
• 4/40 տեղամասում «Անկախ դիտորդ» ՀԿ-ից 3 հոգի սադրանք են հրահրել, խնդիրներ ստեղծել: Նրանք առանց գրանցվելու մոտեցել և պահանջել են գրանցամատյանը՝ լուսանկարելու համար: Դիտորդներից մեկը պահանջել է սպասել, մինչև քարտուղարը մոտենա և գրանցի նրանց:
• 8/60 ընտրատեղամասում քաղաքացին պայուսակով է ներս մտել, երկար մնացել քվեախցում, այնուհետև հեռախոսով նկարել իր քվեաթերթիկը:
• 2/36 տեղամասում 13:17-ի դրությամբ տեսախցիկը սխալ է տեղադրված:
• 10/15 տեղամասում բաց քվեարկության դեպք է արձանագրվել, հանձնաժողովի նախագահը դեպքն անուշադրության է մատնել, վստահված անձը զգուշացրել է, սակայն անգամ դրանից հետո նրան թույլ են տվել ծրարը գցել քվեատուփի մեջ:
• 2/47 տեղամասում սարքով գրանցող 2 հանձնաժողովականը առցանց հեռարձակման մեջ չեն երևում:
• 9/31 տեղամասը Մեսրոպ Մաշտոց համալսարանից օրվա ընթացքում տեղափոխվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
• 6/7 տեղամասում հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողին, որ քվեաթերթիկը ծալված դնի ծրարի մեջ:
• Մեծ քանակությամբ անորակ ծրարներ են թողարկվել: Երբեմն հնարավոր չէ քվեաթերթիկն ուղիղ դնել դրա մեջ։ Նման դեպքերում քվեաթերթիկները դեֆորմացվում են։
• 2/31 ընտրատեղամասում ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանն ուղղորդել է ընտրողներին:
• 6/12 տեղամասում մի կին ասել է, որ իր տանը գրանցված է իրեն անծանոթ երկու մարդ:
• 7/33 ընտրատեղամասից մոտ 30 մետր հեռավորությամբ ՔՊ-ի շտաբն է՝ պաստառներով:
• 3/10 ընտրատեղամասի մոտ՝ 50 մետրից պակաս հեռավորությամբ, ՔՊ-ի նախընտրական շտաբն է՝ քարոզչական պաստառներով և կուսակցական ակտիվի կուտակումներով։
• 2/25 ընտրատեղամասում ընտրողը հայտնաբերել է, որ ընտրությունների օրով իրենց տան հասցեում ավելացել է Հովակիմյան ազգանվամբ չորս անձ, որոնց ինքը չի ճանաչում, և որոնք իր հետ որևէ կապ չունեն։
• 10/12-ում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների գրանցամատյանը և թույլ չի տվել գրանցում անել։
• Հայաքվեի թեժ գծին ահազանգած տասնյակ քաղաքացիներ տեղեկացրել են, որ իրենց քվեարկության վայրը փոխել են՝ այդ մասին իրենց նախապես չտեղեկացնելով։
• Քաղաքացի Սամվել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ ընտրացուցակները դիտարկելիս պարզել է, որ իր բնակավայրի շենքերից մեկի նկուղում Հնդկաստանի շատ քաղաքացիներ կան գրանցված, այն պարագայում, երբ նկուղը ոչ բնակելի տարածք է համարում։
• 6/6-ում էլեկտրոնային սարքավորման աշխատակիցը գաղտնի տեսանկարահանել է դիտորդների աշխատանքը։
• 10/3 ընտրատեղամասում ՔՊ կուսակցության անդամները բացեիբաց ուղղորդել են ընտրողներին։
• 1/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընտրողներին ուղղորդել է՝ քվեաթերթիկը ծրարում դնել ծալված ձևով։ Հանձնաժողովի նախագահն իրեն պահել է ոչ կոռեկտ, ձայնը բարձրացրել է, սադրանքներ հրահրել։
• 10/15 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձն անդադար ներսուդուրս է արել տեղամասից, մարդկանց դիմավորել, իսկ հանձնաժողովի նախագահը չի թողել արձանագրել կատարվողը։
• Անդրեյ Իլիասովիչ ներկայացած քաղաքացին ահազանգել է, որ իրեն անծանոթ մարդկանց է հայտնաբերել՝ գրանցված իր բնակարանում:
• 2/1 տեղամասի դիմաց կայանված ամենագնաց մեքենայի միջից ուղղորդել են մարդկանց՝ քվեարկելու ՔՊ կուսակցության օգտին։
• 7/26 տեղամասի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ են խմբված, ՔՊ վստահված անձինք և հանձնաժողովի նախագահը պարբերաբար դուրս են եկել և հանդիպել այդ անձանց։
• 9/40 տեղամասի դիմաց խմբված մի խումբ կասկածելի երիտասարդ տղաներ ուշադիր զննել են տեղամաս մտնող և դուրս եկող քաղաքացիներին։
• 9/39 տեղամասում քաղաքացին հայտնաբերել է իր հասցեում գրանցված, իրեն անծանոթ անձանց։
• Տասնյակ տեղամասերում քվեաթերթիկների տրցակների մոտ դրված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ, որը կարող է կողմնորոշել և ուղղորդել ընտրողներին։
• Մի քանի տեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվել են դիտորդներին հայտնել այդ պահի դրությամբ քվեարկած քաղաքացիների թիվը։
• 1/15 տեղամասում տեխնիկական սխալի պատճառով կտրոնը տպվել է երկու անգամ, և քաղաքացուն արգելել են քվեարկել։
• 1/2 տեղամասում 7 հոգանոց ընտանիքն իր անունները չի հայտնաբերել ընտրացուցակներում, այն դեպքում, երբ 4 ամիս առաջ է փոխել գրանցումը, և վերագրանցումը պիտի արտացոլվեր ընտրացուցակում։
• 10/9 տեղամասում ՔՊ վստահված անձը փորձել է թաքցնել վկայականը /բեյջը/, և երբ Հայաքվեի դիտորդները պահանջել են ցուցադրել այն, լքել է տեղամասի տարածքը։
• 10/9 տեղամասում անձը քվեաթերթիկը քվեատուփն է նետել առանց դրոշմանիշի, ապա քվեարկել երկրորդ անգամ՝ արդեն դրոշմանիշով։
• 7/26 տեղամասում ընտրողը կորցրել է կտրոնը, բայց ծրարը մարվել է։
• 8/48-ում ընտրողը երկու քվեաթերթիկ է դրել մեկ ծրարի մեջ և նետել քվեատուփը։
• 4/27 տեղամասում ընտրողներից մի քանիսը հայտնաբերել են իրենց տներում գրանցված և իրենց անծանոթ տասնյակ անձանց։
• 6/6 տեղամասում սպառնացել են Հայաքվեի դիտորդին և փորձ արել ջնջելու նկարահանածը։
• 6/6 տեղամասում ընտրողը ծրարի մեջ քվեաթերթիկ չի դրել և չի ցանկացել քվեարկել։ Ծրարը մարվել է։
• Հայաքվեի շապիկներով անհայտ անձինք մուտք են գործել մի քանի տեղամասեր, ներկայացել որպես Հայաքվեի դիտորդներ և ասել, թե կփոխարինեն գործող դիտորդներին։
Հայաքվե դիտորդական առաքելությունը կշարունակի իր աշխատանքը նաև ձայների հաշվարկի փուլի ժամանակ՝ արձանագրելով բոլոր ընտրախախտումները։