կարևոր
3562 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-16 11:51
Քաղաքական

Այս իշխանության համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության․ Աբրահամյան

Այս իշխանության համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արդեն 3 ամիս է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է:

Այս ողջ ընթացքում Արմենը մեր բոլորի պայքարը շարունակում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից` դժվարությունների ու զրկանքների գնով, մերկացնելով այս իշխանության բոլոր հանցանքները:

Որքան էլ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինքը որևէ բանից չի վախենում և շարունակում է իր` մեր ժողովրդին ցավ ու տառապանք բերող քաղաքական կուրսը, մեկ է, սրանց խոսքից ու վարքագծից ակնհայտ է` շան պես վախեցած են:

Վախեցած են, որովհետև իրենց քայլերի հետևում մարդկային տառապանքներ են, վախեցած են, որովհետև իրենց գործողությունների հետևանքը սուգն ու մահն է, վախեցած են, որովհետև իրենք ամենից լավ գիտեն, թե ինչ են արել ու որտեղ են հայտնվելու իշխանափոխությունից հետո:

Սրանց համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության, իսկ թուրքերի առաջ ծնկի գալով պատրաստ են ցանկացած զիջման` ինքնասիրության ու ազգային արժանապատվության հաշվին:

Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: