|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածու Արթուր Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի սեպտեմբերի 16-ի նիստում:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արթուր Մանուկյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը: