Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ Լ. Թադեւոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու եւ քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ու դիմել ՍԴ, սակայն Վերաքննիչ դատարանը այն բեկանեց։ ՍԴ-ն դիմումը մասամբ վարույթ ընդունեց ու խորհրդատվական կարծիքի համար դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով, որոնք դիմումը գրանցեցին եւ ընթացք տվեցին։