Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Նիդերլանդների խորհրդարանի գրեթե ամբողջ կազմը հրատապ հարցերով դիմել է Նիդերլանդների ԱԳՆ-ին և վարչապետին՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում շարունակվող հայերի ցեղասպանությունը»։
Այսպիսի հայտարարություն ՀՀ ներկա ԱԺ-ում անցկացնելը պարզապես անհնար կլիներ։ Դրան դեմ կքվերակեր իշխող մեծամասնությունը, ինչպես դեմ է քվերակել Շուշիի հռչակագիրը դատապարտող, Լաչինի միջանցի շրջափակման վերաբերյալ հայտարարությունների ընդունմանը։
Միայն պատկերացրեք՝ Նիդերլանդների ԱԺ-ն իրենց վարչապետին ասում է՝ դու պարտավոր ես կոնկրետ քայլեր ձեռնարկել, որովհետև միջազգային կոնվենցիայով պարտավորություններ ես ստանձնել, ՀՀ ԱԺ մեծամասնությունը և Նիկոլ Փաշինյանն ասում են, որ Արցախյան ճգնաժամն իրենց գործը չէ և իրենք որևէ կոնկրետ անելիք չունեն։
Թշնամական օկուպացիան պոզով-պոչով չի լինում։