կարևոր
4936 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-11 15:15
Քաղաքական

Սփյուռքում Արցախին նվիրված ակցիաների կազմակերպիչներից մեկն ասաց, որ վախենում է գա ՀՀ. մտավախություն ուներ, որ իր մուտքը կարող է արգելվել. Վարդանյան

Սփյուռքում Արցախին նվիրված ակցիաների կազմակերպիչներից մեկն ասաց, որ վախենում է գա ՀՀ. մտավախություն ուներ, որ իր մուտքը կարող է արգելվել. Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

Անցնող 10 օրերի ընթացքում սփյուռքի երկու համայնքներում հնչեղ ակցիաներ են կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։

ԱՄՆ-ում հայերը տևական ժամանակ փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին, հանդիպում պահանջել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Վերջինս համաձայնվել է և հանդիպումը տեղի է ունեցել։ Ցույցը էապես մեծացրել է լրատվականների ուշադրությունը Արցախում տիրող ճգնաժամի առնչությամբ։

Ավելի վաղ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում «Շրջափակման դիմաց շրջափակում» կարգախոսով կիպրահայերն արգելափակել էին այն դարպասը, որից պետք է դուրս գար Կիպրոս ժամանած Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլի թիմի անդամներին տեղափոխող ավտոբուսը։ Ֆուտբոլիստները շրջափակման մեջ են մնացել մեկ ժամից ավել։ Այս ակցիան հիստերիա էր առաջացրել ադրբեջանական մամուլում։

Երեկ խոսում էի ակցիաների կազմակերպիչներից մեկի հետ։ Վերջինս ասում էր, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստան գալ, բայց մտավախություն ուներ, որ իր մուտքը Հայաստան կարող է արգելվել, որովհետև բոլոր նախորդ դեպքերում այն հայերը, ում մուտքը հայրենիք արգելվել է, աչքի են ընկել հենց նման գործունեությամբ։