|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը համագործակցության և դաշինք կազմելու մասին հուշագիր են ստորագրելու, որում ասված է․
«Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը, համարելով Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխությունն այդ մարտահրավերների հաղթահարման գլխավոր նախապայման, դիտարկելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունները որպես ամբողջական իշխանափոխության, համակարգային փլուզումները և հանրության պառակտումը կանխելու հնարավորություն՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը ձևավորում են դաշինք՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» համամասնական ցուցակով մասնակցելու նպատակով»:
Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ այն դիտարկելով որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։