Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ գործով տուժող Արթուր Սաֆարյանի որդին՝ Թևոս Սաֆարյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Նշենք, որ վկան իրավունք ունի հրաժարվելու իր մերձավորի մասին ցուցմունք տալուց, իսկ այս դեպքում գործով տուժողը նրա հայրն է:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց կալանքի տակ գտնվող վկա Ռազմիկ Ավետիսյանը: Նա շուրջ 10 ամիս է` գտնվում է կալանքի տակ Նորք-Մարաշում զույգ երեխաների մահվան պատճառ դարձած վթարի գործով: Դատարանում պարզվեց, որ Ավետիսյանը, ըստ քննության տվյալների, Արթուր Սաֆարյանին սպանած, այնուհետև Իսրայել Սարգսյանի կողմից սպանված Մովսես Ներսիսյանի ծանոթն է: Ռազմիկ Ավետիսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Մովսեսի հետ շինանյութի առևտրով են զբաղվել, և որ նրա հետ զուտ գործնական շփումներ է ունեցել: Վկան հայտնեց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել դեպքի մասին:
Այս նիստումն ցուցմունք տվեց նաև մի կին, ով հայտնեց, որ Մովսեսի հետ ծանոթացել է «odnoklassniki» սոցկայքի միջոցով, այնուհետև փոխանցել հեռախոսահամարն ու մի քանի անգամ հանդիպել նրա հետ սրճարանում: Վկան հայտնեց, որ Մովսեսին վերջին անգամ տեսել է երկու տարի առաջ՝ նոյեմբերին, և որ դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չի ստացել:
Այսօրվա նիստում կողմերը համաձայնության եկան հաջորդ դատական նիստի ընթացքում, վկաներին քննելուն զուգահեռ, հետազոտել գործում եղած ապացույցները:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց: