|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
Անհնար է լավ ապրել, երբ դու պարտված ես։ Պարտությունն ու լավ զգալը միասին հակաբնական են, հակակենսաբանական և սուտ։ Ի՞նչ կզգայիք Դուք, եթե Ձեր երեխան լավ զգար և ուրախանար բակային կամ համակարգչային խաղը պարտվելիս։ Միգուցե նույնիսկ մտածեիք բժշկի դիմել, այնքան անհանգստացնող կլիներ դա։
Հիմա հենց այդպիսի վիճակի են փորձում սովորեցնել հայ ազգին՝ նրան դարձնելով հակաբնական, հակակենսաբանական և սուտ տեսակ։ Պարտությունը չպետք է անվերջ շարունակվի, իսկ դրա համար պետք է, որ չհաշտվենք պարտության մտքի հետ։ Աղդամը չպետք է Ադրբեջանի վերահսկողության տակ լինի, Կապանից 900 մետր հեռավորության վրա չպետք է թշնամու դրոշ ծածանվի, Նժդեհ ու Արամ Խաչատրյան ծնած Նախիջևանն Ադրբեջան չպետք է լինի։