Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած մարտի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, սակայն դեռ հաշվարկներ չկան՝ որքան աշխատատեղեր կկրճատվեն։
Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ քանակությամբ եւ ինչ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ են կանգնելու նոր աշխատանք գտնելու հարցի առջեւ, ինչպես նաեւ պարզ չէ, թե կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած աշխատողներից քանիսն է նոր աշխատանքի ապահովման իրական խնդիր ունենալու»: Ապա փոխնախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպես է ստացվել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ նշանակվել է ՏԿԵՆ եւ զբաղվում է հանքարդյունաբերության համակարգմամբ։
Ի պատասխան՝ նա նշել է. «Իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են իմ կենսագրության տվյալներում, որին մանրամասն կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում տրված հարցազրույցների տեսանյութերի միջոցով»: Տեսանյութերը նայեցինք, կենսագրությունը կարդացինք եւ տեսանք, որ փոխնախարարը մասնագիտությամբ վիրաբույժ է, եղել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, 2018 թվականին նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից: 2020 թվականի հունվարին նա նշանակվել էր Շիրակի մարզպետ՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում Շիրակում նշանակված 3-րդ, իսկ Շիրակի՝ 11-րդ մարզպետը։
Նկատեցինք, որ երբեք կյանքում հանքարդյունաբերության հետ առնչություն չի ունեցել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում