Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը միշտ եղել է և կը մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը
«Արցախի ժողովրդի ինքնորոշման» նախընտրական ծրագրային յայտարարութիւններով քուէարկողների քուէն ստացած ՔՊական վարչակազմն ու Նիկոլ Փաշինեանը բազմիցս ապացուցել են, որ բնաւ հետաքրքրուած չեն Արցախի ժողովրդի գոյութեամբ և պատրաստ են Հայաստանի և Արցախի տարածքների ու հայ ժողովրդի զաւակների կեանքի հաշուին տիրանալ և պահպանել իշխանութիւնը:
Նիկոլ Փաշինեանի Մայիս 22ի յայտարարութիւնը Արցախը Ադրբէյջանի կազմում ընդունելու կապակցութեամբ միմիայն մի այլ և վերջնական բացայայտ դրսևորումն էր այն ազգակործան քաղաքականութեան որի մասին երկար ժամանակ է զգուշացնում են ընդդիմութիւնն ու յատկապէս Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
Արցախը ոչ միայն իր ժողովրդի ազատ կամքով ընտրել է ինքնորոշման և խաղաղ համակեցութեամբ ապրելու անօտարելի և արդարացի իրաւունքը, այլ նաև միշտ եղել է և կը մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը։
Փաշինեանը ոչ օրինական իրաւունք, ոչ ժողովրդական մանդատ և ոչ սահմանադրական լիազօրութիւնը ունի ժողովրդավար Արցախի ժողովրդի ազատ ապրելու կամքը վաճառելու Ադրբէյջանի ցեղասպան վարչակարգին:
Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփիւռքում միասնական ջանքերով կասեցնելու է հազարաւոր նահատակների արեամբ և ժողովրդի ազատ կամարտայայտութեամբ հիմնուած Արցախը վաճառող ցանկացած փաստաթուղթ և պատմութեան աղբամանն է նետելու այն:
Հայաստանի ու Արցախի և հայ ժողովրդի ապագան երաշխաւորելու առաջին և անյետաձգելի քայլը այս հակահայ իշխանութիւններից օր առաջ ձերբազատուելն է:
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէ
5/25/2023