Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվան համարում է, որ Բելառուսի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը բացահայտ միջամտություն է հանրապետության ներքին գործերին, ԵՄ որոշ երկրներ այլևս չեն թաքցնում այնտեղ «գունավոր հեղափոխության» սցենարի համար հող նախապատրաստելը. նշել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք դա (պատժամիջոցների հարձակումը) համարում ենք Բելառուսի ներքին գործերին ուղղակի միջամտության բացահայտ փորձ, այն ուժերի քաղաքական կաշառակերություն (սնվում են ԵՄ մի շարք մայրաքաղաքներում), որոնք, իրենց սեփական եսասիրական շահերից ելնելով, չեն հապաղի սկսել հերթական «գունավոր հեղափոխությունը» իրենց հայրենիքում՝ աղետալի հետևանքներով: Իրականում, ԵՄ առանձին երկրներ և կառույցներ չեն էլ թաքցնում, որ իրենք հող են նախապատրաստում նման սցենարի համար»,- ասվում է նրա մեկնաբանության մեջ:
Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը կտրականապես անընդունելի է համարում «անկախ քաղաքականություն վարող ինքնիշխան երկրի բոլոր հատվածների վրա նպատակային արտաքին ազդեցությունը, որոնք արդարացիորեն հրաժարվում են գործել Բրյուսելի եվրոպացի պաշտոնյաների հրամանով»: «Որոշումը կողմնակալ է և Եվրամիության երկակի ստանդարտների մեկ այլ դրսևորում է, որը չի ցանկանում նկատել սեփական անդամ երկրների և մերձավոր գործընկերների, ինչպիսիք են Ուկրաինան և ԱՄՆ-ը, ակնհայտ խնդիրները մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների ոլորտում»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը, հետևելով իր դաշնակցային պարտավորություններին, մտադիր է սերտորեն համակարգել Բելառուսի հետ այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են եղբայրական երկրի կայուն և ինքնիշխան զարգացման համար: