«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
	- «Ցեղասպանություն» բառը հստակորեն ցույց է տալիս, որ ոճիրը կանխամտածված է։ Ցեղասպանության հանցանքն ունի իրավական հետևանք։ Անընդունելի է ՀՀ իշխանությունների կողմից «Մեծ եղեռն» եզրույթը կիրառելը։
 
- Հայաստանի իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ թե՛ Արցախից, թե՛ Ցեղասպանությունից, թե՛ ազգային նպատակներից։
 
- Սփյուռքի մեջ կա շատ մեծ հիասթափություն ու հուսալքություն։ Այս իշխանություններն իրենց պառակտման քաղաքականությամբ հաջողել են մասնատել ժողովրդին, պառակտել նաև Սփյուռքը։
 
- ՀՀ վերջին երկու իշխանություններն ունեցել են ազգային նկարագիր։
 
- Այս իշխանությունների կողմից հարձակում կա մեր բոլոր արժեքների նկատմամբ։
 
- Սփյուռքում կա լուրջ հատված, որը պահանջատեր է։ Հիասթափությունն ու նահանջն ամենուրեք չեն։
 
- Ամեն կերպ պետք է վերականգնել հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության կոնցեպտը։
 
- Հրեաների ամբողջ էությունը սահմանված է Հոլոքոստով․աներևակայելի է, որ հրեաների մեջ կարող է լինել իշխանություն, որը հրաժարվի այն հիշելուց ու դատապարտելուց:
 
- Այս իշխանությունները Սփյուռք երրորդական-չորրորդական անձինք են ուղարկում, որ քանդեն, մասնատեն Սփյուռքը։
 
- Յուրաքանչյուր հայի պարտականությունն է Հայաստան պետությանն օգնելը, և դրա համար ոչ ոք գնահատանքի չպետք է սպասի։
 
- Պետությունը՝ որպես բացարձակ արժեք, մեր կենտրոնական գուրգուրանքի առարկան է։
 
- Այս իշխանությունները միայն Կենտրոնական Ամերիկայում չէ, որ փորձում են Սփյուռքի մեջ պառակտում մտցնել․ նույնը հիմա փորձում են անել Ֆրանսիայում։
 
- Թող շատ չուրախանան թուրքերն ու ազերները․Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը պատնեշի վրա է ու աշխատում է Հայ դատի համար։
 
- Ադրբեջանը միլիոններ է ծախսում իրենց համայնքը կազմակերպելու համար․ դրա համար նույնիսկ վարձկաններ է ներգրավում։
 
- Ես լուրջ կասկածներ ունեմ՝ արդյոք Սամսոն Օզարարատը թրքական ծագում ունեցող հա՞յ է, թե՞ հայկական որոշ ծագում ունեցող թուրք։
 
- Բանականությունը չի ընդունում, թե այս ժողովուրդը, որի հիմնական զենքը միասնականությունն է ազգային հարցերի շուրջ, ինչպե՞ս է դա հիմա կորցնում։
 
- Արևմուտքի համար կարևորը տարածաշրջանում ռուսական ազդեցության փոխարինումն է արևմտյան ազդեցությամբ։
 
- Ադրբեջանցիների «խավիարային դիվանագիտությունը» միշտ կա, և հիմա դա սաստկացած է։
 
- Արևմուտքում մեզ համոզում են, թե՝ ձեր ինչի՞ն են պետք Հայաստանում ռուսական ռազմաբազաները, եթե Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ՝ ի՞նչ պետք է անեն ռուս խաղաղապահները, Ռուսաստանն ի վիճակի չէ ձեզ պաշտպանել…
	- Հայաստանն Արևմուտքում ընդունում են՝ որպես անլուրջ իշխանություն ունեցող պետություն:
 
- Ադրբեջանը, գիտենալով իր արժեքն այս խաղի մեջ, փորձում է խաղալ երկու ուժերի հետ։
 
- Պետք է փորձել վերականգնել Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։ Դրա ջատագովն ավելի շատ Ֆրանսիան է։ Ռուսաստանը գոհ է ներկա իրավիճակից, որովհետև հիմա Արցախն իր ազդեցության գոտում է։
 
- Մի բան հստակ է․Արևմուտքի համար հարմարագույն առիթ է, որ տարածաշրջանը վերջնականապես իր ազդեցության տակ դնելու հարցը լուծեն։
 
- Մենք լավ գիտենք մեր ամբողջ պատմության ընթացքում, որ երբ մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը, տեսել են պարտված հայկական իշխանություն, ավելին են պահանջել։
 
- Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի վրա։
 
- Մենք ակնկալում ենք, որ նվազագույնը Ռուսաստանը պետք է կարողանա պարտադրել կատարել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, որի կողմ է նաև ինքը։
 
- Մեր իշխանություններն ազգային շահի կոնցեպտ չունեն, և դա շատ վտանգավոր է:
 
- Իշխանությունները գնայուն են, իսկ մենք ունենք համահայկական ազգային շահի պահանջատիրություն։
 
- Մենք պետք է մերժենք ներկա իրողությունը ու մտքի և խոսքի հեղափոխություն պետք է ունենանք։
 
- 2020թ.-ից սկսված դիմադրության շարժումը դանդաղեցրեց զիջումների ընթացքը։
 
- Ընդդիմության դեմքերի փոփոխության հարց չէ․ ժողովուրդը պետք է համախմբվի։
 
- Միկրոֆոնը, այո՛, պետք է փոխվի, բայց շատ մարդիկ չեն ուզում միկրոֆոնը վերցնել։
 
- Քաղաքական կյանքում ճիշտ պահը բռնելը չափազանց կարևոր է։ Եթե չկարողանանք համախմբվել, այս իշխանության հիմքերը խարխլելը շատ դժվար է լինելու։
 
- Վստահ եմ դաշնակցական պատգամավորների վրա․ ԱԺ հարթակի օգտագործման ձևի հարցով կարող են լինել տարաձայնություններ։
Մանրամասները՝ տեսանյութում: