Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Մայիսի 9-ը, որ հաղթանակի տոնն է մեզ համար, ահա Եռաբլուրում ենք՝ մեկ անգամ ևս սգալու մեր նահատակների հիշատակը․ փառք նրանց մեծ գործին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Եռաբլուր պանթեոնում, ուր դաշնակցական գործիչներն այցելել էին նահատակ մարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։
«Անշուշտ համատարած ցնցում և ընկճվածություն կա, բայց մենք, հարգելու համար իրենց հիշատակը, պետք է վերականգնենք վճռականությունը և ամբողջովին նվիրվենք հարատև պայքարին։ Սա աշխատանք է, որը ՀՅԴ համար էական տեսլական է․ մենք չենք հաշտվել այս կացության հետ, այո՛, կորցրինք ճակատամարտը, հաստատվեց զինադադար, բայց մենք չենք կորցրել պատերազմը և ազգովի՝ համահայկական տարողությամբ, պետք է ամեն ինչ կատարենք, որ վերականգնվի բանակը և ամբողջովին ապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Առաջիկա քայլերի մասին ասաց, որ նախ՝ պետք է ամոքել վերքերը և օգնել, որ նահատակների, վիրավոր և հաշմանդամ մարտիկների ընտանիքները ունենան հոգածություն, և այդ ուղղությամբ ՀՅԴ օժանդակության ծրագրեր է նախաձեռնել Հայաստանում ու Արցախում։
Երկրորդ ուղղությունը, նրա խոսքով, վերահաստատելն է այն հույսն ու կամքը, որի մասին քիչ առաջ նշեց։
«Եվ այդ ուղղությամբ էլ ենք աշխատում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մեջ։ Վստահ ենք, որ հանձնառու Սփյուռքի օժանդակությամբ կարողանալու ենք կերտել հզոր Հայաստան»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․