կարևոր
391 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-13 14:59
Աշխարհ

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Էստոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնել 6,5 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR ազգային պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով բալթյան հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային։

Պաշտոնյայի խոսքով՝ Տալլինը 4,5 միլիոն եվրո կհատկացնի Կիևին երկաթուղային լոկոմոտիվներ մատակարարելու համար, ևս 2 միլիոն եվրո էլ կտրամադրվի SPUR 2.0 ծրագրի շրջանակում, որը «նպաստում է Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանը»։