|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Այս մասին նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները մեկնել են Դուբլին, որտեղ նախատեսվում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Աբու Դաբիում անցկացված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների արդյունքում կողմերը հայտնել են որոշակի առաջընթացի մասին, սակայն էական տարաձայնությունները, դրանց թվում՝ տարածքային հարցերի շուրջ, պահպանվում են։
Քուշները, որը նույնպես մասնակցել է Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ամերիկյան կողմը եվրոպացիների դիրքորոշման մեջ «մեծ փոփոխություններ» է նկատել և ակնկալում է, որ բանակցային ձևաչափի ընդլայնումը չի խոչընդոտի խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։
Ռուսաստանի նախագահն իր հեթին Վաշինգտոնին կոչ է արել աշխատել եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի նրանք հստակեցնեն, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում։