|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրոպացիները մինչ այժմ չեն կարողացել որոշել, թե ով կարող է իրենց ներկայացնել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սկսենք նրանից, որ եվրոպացիները մինչ օրս չեն կարողացել որոշել, թե ով կարող է իրենց ներկայացնել ողջ գործընթացում»,- «Վեստի» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությմաբ ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ նախևառաջ եվրոպացիների գործողությունները պետք է դադարեն հակասական լինել, որպեսզի Ռուսաստանը հավատա, որ նրանք իսկապես ցանկանում են հասնել խաղաղության։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպացիները կմիանան Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին։