կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 13:04
Քաղաքական

Թուրքիան փափուկ ուժով «նվաճում է» Մոնտենեգրոն. երկրում արդեն կան 3200 թուրքական ընկերություններ

Թուրքիան փափուկ ուժով «նվաճում է» Մոնտենեգրոն. երկրում արդեն կան 3200 թուրքական ընկերություններ

Չեռնոգորիայում գրանցված է մոտ 3200 թուրքական ընկերություն, ինչը Չեռնոգորիայում գրանցված բոլոր օտարերկրյա ընկերությունների մեկ երրորդն է. հայտնում է թուրքական ընդդիմադիր GazeteDuvar կայքը` մեջբերելով Թուրքիայում Մոնտենեգրոյի դեսպան Պերիշա Կաստրատովիչի խոսքերը:

«Թուրքական TİKA-ն (Համագործակցության և կոորդինացման թուրքական ընկերություն) Չեռնոգորիայի զարգացման կարևորագույն գործընկերներից է, որն իրականացրել է ավելի քան 20 միլիոն եվրո արժողության 399 ծրագիր: Դրանք ներառում են կրթությունը, առողջապահությունը, մշակութային համագործակցությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները և տեխնիկական աջակցությունը: Ֆինանսապես ամենակարևոր ծրագրերն են` Ուլցինի մունիցիպալիտետում ձիթհանի կառուցումն ու հագեցումը, Պոդգորիցայի Ժամացույցի աշտարակի վերականգնումը, Արտաքին գործերի նախարարության շենքի հարմարեցում և հագեցումը, Չեռնոգորիայի կլինիկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքի ադապտացիան։ Չկա մի համայնք, որտեղ TİKA-ն գոնե մեկ ծրագիր չի իրականացրել, և Չեռնոգորիայի քաղաքացիները ճանաչում և մեծապես գնահատում են այն, ինչ անում է TİKA-ն Չեռնոգորիայում»,- նշել է դեսպանը: 

Հիշեցնենք, որ TİKA-ն գործում է բազմաթիվ երկրներում. այն թուրքական փափուկ ուժի կարևոր գործիքներից է: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործում էր թյուրքական երկրներում, այնուհետև տարածվեց թուրքական ազդեցության տակ գտնվող բազմաթիվ այլ երկրներում, և չի բացառվում, որ ապագայում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո, TİKA-ն լայն գործունեություն ծավալի նաև Հայաստանում: