|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք ևս մեկ հսկայական հաղթանակ ենք տարել «Հեզբոլլահի» նկատմամբ։ Մենք ոչնչացրել ենք նրա խոշոր ահաբեկչական հենակետը Բոֆորի և Ալի ալ-Թահերի բարձունքներում»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականությունը Լիբանանի հարցում չի փոխվել։ «Մեր քաղաքականությունը հստակ է․ մենք շարունակելու ենք Լիբանանի անվտանգության գոտում ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները։ Մենք շարունակելու ենք վերացնել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ»,- հայտարարել է վարչապետը։