|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրք հետազոտող Ինան Մութլուն, հիմնվելով «EuroStat»-ի տվյալների վրա, ցուցանիշներ է հրապարակել Թուրքիայում երեխաների աղքատության վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով եվրոպական երկրների շարքում 1-ին տեղում է։ Այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ գտնվող երեխաների ցուցանիշը կազմում է 37.6%: Նման իրավիճակում գտնվում է 8 մլն 122.000 երեխա։ Անչափահասների չքավորության ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Մակեդոնիան, որտեղ երեխաների այն կազմում է 34.2%։
Երեխաների աղքատության կամ սոցիալական մեկուսացման ցուցանիշները ցածր են նաև Սլովենիայում (12.5%) և Նիդերլանդներում (12.7%)։