|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանն ու նրանց հոգևոր-հովվական խնամքին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը։
Երկուստեք կարևորվեց միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին։