|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում գտնվող հայաստանյան լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների հետ: Ինչպես Արցախից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, ԼՂՀ նախագահը հակիրճ ներկայացրել է իրավիճակը սահմանին, ըստ նրա, հարձակումը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` հրետակոծությամբ: «Հակառակորդը կիրառել է ծանր զինտեխնիկա, այդ թվում նաեւ տանկեր: Ադրբեջանական կողմը գրավել է մի քանի մարտական դիրքեր, բայց հետո արդեն հետ է շպրտվել` տալով բազում զոհեր»,-ասել է նախագահը: ԼՂՀ նախագահը նշել է նաեւ, որ ԼՂՀ ՊԲ-ն տիրապետում է իրավիճակին: «Զոհերի քանակը, դժվարությունները մեզ չեն զրկում մեր բուն նպատակին հասնելուց: Ցավ ապրել` չի նշանակում զրկվել համառությունից»,- ասել է Բակո Սահակյանը: