կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 18:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես վախենում եմ ձեր ծրագրից, ձեր խոստումները աղետ են բերում․ Էլինար Վարդանյան

Այն, ինչ կատարվում էր երկու օր այս դահլիճում պարզապես խայտառկություն է, բայց այդ իրադարձությունները ունեն կոնկրետ ուղղորդում։ Այս մասին Աժ-ում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Այս դահլիճում հնչեց մի մի միտք, որը ես կարծում եմ ամենավտանգավորն էր, երբ ձեր ղեկավարը այս ամբիոնից քաջալերում էր բռնությունը թե՛ ձեր և թե՛ ՊՊԾ-ի կողմից։ Այդ նույն ղեկավարն ընդամենը 13 տարի առաջ ասում էր հոգիս  փառավորվում է, երբ մարդիկ փայտերով, մահակներով հարձակվում են ոստիկանների վրա, երեկ այդ նույն ձեր ղեկավարի ոգին փառավորվում էր, երբ նույն ՊՊԾ-ն բռնություն էր գործադրում երիտասարդ  կնոջ նկատմամբ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, Ձեր հոգին ինչից է փառավորվում, երբ ՊՊԾ-ի նկատմամբ են բռնություն կիրառում, թե երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»,- ասաց Վարդանյանը։