կարևոր
19828 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 17:15
Հասարակություն

Սիրիայի հետ մեր բարեկամությունը ապացույցների կարիք չունի․ Գառնիկ Դանիելյանը ցավակցել է բարեկամ Սիրիային

Սիրիայի հետ մեր բարեկամությունը ապացույցների կարիք չունի․ Գառնիկ Դանիելյանը ցավակցել է բարեկամ Սիրիային

Սիրելի հայրենակիցներ, այսօր առավոտյան բոլորիս օրը սկսվեց բոթով։ Սարսափելի է տեսնել, թե ինչպես է ավերիչ երկրաշարժը մարդկային կյանքեր խլում։

Ցավակցում եմ Սիրիային և նրա ժողովրդին։

Սիրիայի հետ մեր բարեկամությունը ապացույցների կարիք չունի․ Ցեղասպանության ժամանակ հազարավոր մազապուրծ հայեր ապաստան գտան և պատշաճ ընդունելության արժանացան հենց այստեղ։

Ցավով տեղեկացանք, որ ավերիչ երկրաշարժից զոհվել են նաև հայեր։

Ցավակցում եմ երկրաշարժի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ