Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին անգամ այս ամբիոնից խոսել եմ 5 տարի առաջ, երբ քննարկում էինք Հայաստանի զինված ուժերի արդիականացման, զարգացման, բարեփոխումների հավակնոտ շատ մեծ ծրագրերի հերթական փաթեթը, և այս դահլիճում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 5 տարի հետ կհավաքվենք ու կքննարկենք, թե ի՞նչի է Լաչինը փակ, ի՞նչ է նշանակում Պրահայի հայտարարույթունը և ընդհանրապես ո՞նց կարող էինք մտածել, որ ՀՀ տարածքները կարող են օկուպացված լինել և այս ողբերգության արդյունքում մարդիկ փորձեն մեղքը աշխարհաքաղաքական տարբեր պրոբլեմներից սկսած մինչև ներքաղաքական պրոբլեմներ պայմանավորվել բոլորովին այլ հարցերով նույնիսկ չնկատելով, թե ինչպիսի ծանր և ինչպիսի շատ ավելի ողբերգական հետևանքներ ունեցող զարգացումներ կարող են տեղի ունենալ մեր երկրի շուրջ։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ հայստարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Բնականաբար վերջին տարիներին հանրային և քաղաքական կյանքը Հայաստանում պետք է արձանագրել, որ շուռ է եկել գլխիվայր, և շուռ է տվել ամեն բան, այդ թվում նաև Արցախում։ Դրա պատճառների, մեղավորների, հետևանքների մասին շատ ենք խոսել։ Այն իրավիճակը, որի մեջ այսօր գտնվում է Արցախը և ՀՀ-ն ունեն հիմնական մեկ պատճառ՝ դա ՀՀ վերջին 4 տարիների միտումնավոր սխալ, կեղծ, անողնաշար, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներքաղաքական իմաստով մորթապաշտ քաղաքականության հետևանք է։ Չէր կարելի այսքան մեծ սխալների բազմություն գործել՝ չիմանալով, պատահաբար, միամտաբար, չհասկանալով։ Անսխալ իշխանություն չկա, աշխարհում շատ են օրինակները սխալների իշխանությունների, դրա մասին գրվում են գրքեր, հատորներ, բայց սխալների համակարգի վրա կառուցել քաղաքականություն և շարունակել նույն կերպ, ուղղակի քաղաքական տրամաբանությունը, համակարգերի տրամաբանությունը ոչ մի տեսություն չունեն այն ամենի համար՝ ինչ տեղի է ունեցել այսօր ՀՀ-ում։ Ո՞վ էր ստիպել իշխանությանը հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդես գալ քառակողմի հայտարարությամբ, որից հստակ երևում է, որ Ադրբեջանը այն դարձնելու է Հայաստանի համար ծուղակ և այսօր էլ լկտիաբար պնդում է, որ Արցախում շրջափակում չկա, հումանիտար ճգնաժամ չկա, իրենք բացառապես գործ ունեն իրենց ներքին խնդիրների հետ, պաշտպանում են իրենց երկրի բնապահպանական շահերը։ Դժվար էր հասկանաալ, որ հաջորդ քայլը դա է լինելու»,-ասաց նա։