Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկաբնակ երգիչ Արա Մարտիրոսյանը կոչով դիմել է համայն հայությանը՝ նշելով, որ կարեւոր չէ՝ «որտեղ եք, ում հետ եք, ամենակարեւորն այն է, որ բոլորս միավորվենք, եւ եթե պետք է, պատերազմենք միասին»:
«Կոչ եմ անում բոլոր հայերին՝ հավաքվել եւ մեկնել Հայաստան: Կապ չունի, թե ով որտեղ է գտնվում, ինչ փաստաթղթային կարգավիճակ ունի կամ չունի, բնավ էական չէ: Մեզ Ադրբեջանը հայտարարել է պատերազմ: Մենք պատերազմից երբեք չենք խուսափել եւ անելու ենք ամեն ինչ, որ մեր պատերազմը հաղթենք: Շատ սիրում եմ իմ ազգությունը եւ բոլոր հայերին, ուստի խնդրում եմ ու պարտադրում՝ բոլորով գալ Հայաստան եւ մեր պատերազմը հաղթել: Միշտ ձեր՝ Արա Մարտիրոսյան:
Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել, կկռվենք: Առաջ Աստված, թող Աստված տա՝ լինի խաղաղություն հնարավորինս շուտ, բայց եթե չկա խաղաղություն, կպատերազմենք ու կհաղթենք»,- ասում է երգիչն ու տեղեկացնում․ «Անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում ու ինչ քաղաքացիություն ունեմ, նախընտրում եմ վերադառնալ իմ երկիր: Հոկտեմբերի 2-ին մեկնում եմ եւ հոկտեմբերի 3-ի երեկոյան կլինեմ Հայաստանում: Ու հոկտեմբերի 4-ին առավոտյան արդեն իսկ պետք է գնամ եւ միանամ կամավորականներին, որ մեկնեմ Արցախ»։
Մանրամասները՝ տեսանյութում: