|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 436.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.4892 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ադրբեջանական կողմը հայտարարել է Լաչինի միջանցքի՝ առաջիկա օրերին «բացելու» հնարավորության մասին՝ առանձին շեշտելով, որ «դա պետք է տեղի ունենա իրենց երկրի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նշենք, որ դա խախտում է 2020թ-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, համաձայն որի Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնվում է ՌԴ խաղաղապահ ուժերին:
Ավելին, ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ Լաչինի միջանցքի բացումը կապել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հետ. Հաջիևը նշել է, որ «Լաչինի միջանցքի բացումը կարող է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման գործընթացի հերթական բաղադրիչ լինել»: Հիշեցնենք, որ բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։