|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
CNN-ը հայտնում է, որ ուղիղ եթերում տեսագրել են, թե ինչպես են բելառուսական տանկերը հատում Ուկրաինայի սահմանը։
«CNN-ը ուղիղ եթերում ականատես եղավ, թե ինչպես է ռազմական տեխնիկայի շարասյունը Բելառուսի հետ սահմանային անցակետով մտնում Ուկրաինա», - նշում է հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ ուղիղ հեռարձակումը նկարահանվել է ուկրաինական Սենկովկայի և Բելառուսի Վեսելովկայի խաչմերուկում։
Շարասյունը տեսել են Ուկրաինայի մուտքի մոտ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:48-ի սահմաններում:
Ուկրաինացի սահմանապահները հայտնել են, որ ժամը 05:00-ի սահմաններում Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի և Բելառուսի հետ տարածքում հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը։