|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԵՄ երկրները Ուկրաինա չեն ուղարկի կործանիչներ, ինչի մասին նախապես հայտարարվել էր։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Այսպես՝ Լեհաստանը հայտարարել է, որ կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա։ Լեհաստանից բացի, դաքբացառել են նաև Բուլղարիայի և Սլովակիայի կառավարությունները։
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովն ասել է, որ իր երկիրը չունի պիտանի ինքնաթիռներ և պահեստամասեր, ինչպես նաև բավարար կործանիչներ սեփական օդային տարածքը պաշտպանելու, առավել ևս՝ Ուկրաինային տրամադրելու համար։ Սլովակիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը երեքշաբթի նույնպես հերքել է նվիրատվությունը։ «Սլովակիան կործանիչներ չի տրամադրի Ուկրաինային», - ասել է խոսնակը։
Նրանց է միացել նաեւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Ելույթ ունենալով Լեհաստանի Լասկի ավիաբազայում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի կողքին՝ Դուդան ասել է, որ իր երկիրը «չի պատրաստվում որևէ ինքնաթիռ ուղարկել Ուկրաինա»՝ պատճառաբանելով, որ «դա կհանգեցնի ռազմական միջամտության»: