կարևոր
412 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-04 14:41
Քաղաքական

Ազիզ ջան էդ կանաչ լույսը վերցրու էս երկու օբյեկտն էլ աչքով անցկացրու․ Ռոբերտ Մարկարյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Ազիզ ջան էդ կանաչ լույսը վերցրու էս երկու օբյեկտն էլ աչքով անցկացրու․ Ռոբերտ Մարկարյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ազիզ ջան էդ կանաչ լույսը վերցրու էս երկու օբեյկտն էլ աչքով անցկացրու:

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում պետական ծառայողների հայտարարագրերի 2011-2021 թվականի լինքն ակտիվ չէ: Այսինքն հնարավոր չէ պաշտոնատար անձանց այսօրվա ունեցվածքը համեմատել նրանց մինչև 2022 թվականի ունեցվածքի ու եկամուտների հետ: Հիմա ես ո՞նց ապացուցեմ, որ 1990-ական թվականներից մինչև 2020 թվականը Հայաստանում չապրած էն սփյուռքի հանձնակատար զարեհ սինանյանի ծնողները 2021 թվականին ԱՄՆ-ից ամսական մի քանի հազար դոլար եկամուտ ունենալով հանդերձ միաժամանակ երկուսն էլ ամսական (եթե չեմ սխալվում) 33000 դրամ թոշակ են ստացել Հայաստանի պետական բյուջեից (ու հավանաբար դեռ ստանում են):
  2. ՊՎԾ-ի տեսակետից նորմա՞լ է, որ ԱՄՆ-ում Աննա Հակոբյանի «Իմ քայլ»-ը հիմնադրամն ու Հանրային հեռուստատեսությանը պատկանող «First channel America» ընկերությունը գրանցված են նույն հասցեով ու վերջինիս տնօրենը միաժամանակ «Իմ քայլ» հիմնադրամում ֆինանսական տնօրեն է աշխատում»: