|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր՝ հուլիսի 22-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել: Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։