կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 17:20
Աշխարհ

Պուտինը նշել է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը շահագրգռված չեն Արցախում ճգնաժամի զարգացմամբ

Պուտինը նշել է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը շահագրգռված չեն Արցախում ճգնաժամի զարգացմամբ

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը: Այս մասին ուղիղ գծի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այս լուրջ ճգնաժամի կարգավորման գործընթացում: Ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացմամբ`ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, առավել ևս, Լեռնային Ղարաբաղի բնակիչները»,- նշել է  Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Ըստ նրա՝ եթե բոլորը ներդաշնակ ապրեն, ապա հաջողություն կգրանցվի ոչ միայն անվտանգության հարցերում, այլև տնտեսության մեջ: Պուտինը շեշտել է, որ դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկու երկրների սահմանը սահմանազատելու հետ կապված դժվարություններ կան. ըստ էության, այն երբեք գոյություն չի ունեցել, դա միայն վարչական սահման էր միութենական հանրապետությունների միջև՝ ԽՍՀՄ շրջանակներում:

Ըստ նրա՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներից ստեղծվել է հատուկ եռակողմ խումբ, որն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար: Այս աշխատանքի շահառուները, Պուտինի խոսքով, պետք է լինեն «Լեռնային Ղարաբաղի բնակիչները»։