|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Համաձայն Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության ռազմական համագործակցության մասին համաձայնագրի տարեկան պլանի, այսօր Ադրբեջանում մեկնարկում են ադրբեջանա-թուրքական համատեղ լայնածավալ մարտավարական և մարտավարական թռիչքային վարժանքներ՝ մարտական կրակով՝ երկու երկրների ցամաքային զորքերի և օդուժի մասնակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից, համատեղ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքները և ականանետերը, ինչպես նաև երկու երկրների բանակների ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության սարքավորումները:
Ըստ պլանի՝ զորավարժությունները Ցամաքային ուժերի ներգրավմամբ կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ զորավարժությունները՝ ռազմական ավիացիայի մասնակցությամբ, կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում: